Կովկասը Իրանի համար ռազմավարական բուֆեր է եղել
ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը պատմական ակնարկ է արել՝ ընդգծելով Կովկասի կարևորությունն իրենց երկրի համար։
Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆերի դեր է ունեցել։ X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նա ընդգծել է, որ Կովկասն այդ դերը կատարել է դեռևս Աքեմենյանների դինաստիայի պարսից արքա Կյուրոս Երկրորդ Մեծի ժամանակներից։
«Ըստ Հերոդոտոսի՝ Կովկասը միշտ եղել է Իրանի անվտանգության ծայրամասը Կյուրոսի ժամանակներից ի վեր։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 9-ին՝ Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո, Վելայաթին հայտարարել էր, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։