Վենեսուելայում Իրանի դեսպանը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236540-Վենեսուելայում_Իրանի_դեսպանը_հանդիպել_է_այդ_երկրի_արտաքին_գործերի_նախարարի_հետ
Pars Today- Կարակասում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանի աջակցության ուղերձը այդ երկրին՝ խաղաղության և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում։
(last modified 2025-09-16T09:07:59+00:00 )
Սեպտեմբեր 02, 2025 11:47 Asia/Tehran
  • Վենեսուելայում Իրանի դեսպանը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ
    Վենեսուելայում Իրանի դեսպանը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ

Pars Today- Կարակասում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Վենեսուելայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանի աջակցության ուղերձը այդ երկրին՝ խաղաղության և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում։

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն երեքշաբթի օրը, հանդիպման մասին գրել է . «Մենք հանդիպում ունեցանք Վենեսուելայում Իրանի դեսպան Ալի Չեգինիի հետ՝ մեր ռազմավարական դաշինքը, ինչպես նաև ինքնիշխանության, զարգացման և բազմաբևեռ աշխարհի պաշտպանության գործում համատեղ համագործակցությունն ու բարեկամությունը վերահաստատելու նպատակով։ Այս հանդիպման ժամանակ մենք ստացանք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համերաշխության ուղերձը՝ Վենեսուելայում և ամբողջ Կարիբյան ավազանի ու Լատինական Ամերիկայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության սպառնալիքների դեմ։ Այս առումով մենք արտահայտեցինք մեր փոխադարձ վստահությունը և համոզված ենք, որ մեր երկկողմ համագործակցությունը և բազմակողմ ֆորումներում մեր գործունեությունը կշարունակեն ամրապնդվել՝ հենվելով խաղաղության դիվանագիտության վրա»։