Իրանը պատրաստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել․ Իրանցի փորձագետ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236564-Իրանը_պատրաստ_է_Հայաստանին_անվտանգության_երաշխիքներ_տրամադրել_Իրանցի_փորձագետ
Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են և իհարկե, եթե Հայաստանը խնդիրներ ունենա անվտանգության հարցերում, Իրանը կարող է որոշակի անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ իրավիճակը ազդում է նաև Իրանի վրա։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 02, 2025 15:34 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել․ Իրանցի փորձագետ

Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են և իհարկե, եթե Հայաստանը խնդիրներ ունենա անվտանգության հարցերում, Իրանը կարող է որոշակի անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ իրավիճակը ազդում է նաև Իրանի վրա։

Իրանը պատրաստ է երաշխիքներ տալ անվտանգության հարցերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրանցի միջազգային փորձագետ Էհսան Մովահեդյանը՝ «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի շրջանակներում։

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ն տարածաշրջան է մտնում ոչ թե Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու, այլ տարածաշրջանը անկայունացնելու, Ռուսաստանին, Իրանին, ապա նաև Չինաստանին վնասելու համար։ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել», - նշել է փորձագետը։

Նա ընդգծեց, որ Սյունիքի հարցը կարմիր գիծ է Իրանի համար և Իրանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն փորձի «լրացուցիչ քայլեր» ձեռնարկել՝ Իրանը կարձագանքի։