Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ-ի միակողմանի և ահաբեկչական գործողությունները դատապարտելի են
-
Աջ կողմում՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ձախից՝ Վենեսուելայի ԱԳնախարար Իվան Խաիլ Պինտո
Իրանի ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների միակողմանի և ահաբեկչական գործողություններն ասելով. «Անկախ զարգացող երկրների նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է և միջազգային խաղաղության ու անվտանգության հստակ սպառնալիք»։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվանխիլ Պինտոյի հետ հեռախոսազրույցում, Աբբաս Արաղչին Իրանի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին՝ ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարում։
Վենեսուելայի ԱԳ նախարարն անդրադարձել է Կարակասի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների աճին և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Նա գնահատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նպատակների պաշտպանության, ինչպես նաև Վենեսուելայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության հարցում և ընդգծել, որ Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը կպաշտպանեն իրենց անկախությունը, ազգային ինքնիշխանությունը և ինքնորոշման իրավունքը ամուր կամքով։