Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում` 63 նահատակ և 227 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/daily_news-i237722-Գազայում_վերջին_24_ժամվա_ընթացքում_63_նահատակ_և_227_վիրավոր
Pars Today – Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սիոնիստական ​​ռեժիմի անդադար հարձակումների հետևանքով նահատակվել է 63 պաղեստինցի, իսկ 227 հոգի վիրավորվել են։
(last modified 2025-10-04T09:51:09+00:00 )
Հոկտեմբեր 04, 2025 11:37 Asia/Tehran
  • Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում` 63 նահատակ և 227 վիրավոր

Pars Today – Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սիոնիստական ​​ռեժիմի անդադար հարձակումների հետևանքով նահատակվել է 63 պաղեստինցի, իսկ 227 հոգի վիրավորվել են։

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ նոր վիճակագրությամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է ավելի քան 66,280-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 169,000-ը։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Պաղեստինյան տարածքներում մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտնել է հյուսիսային Գազայում մարդասիրական իրավիճակի վատթարացման մասին և հայտարարել, որ հարձակումների ինտենսիվության պատճառով մսրդասիրական կազմակերպություններից շատերը դադարեցրել են իրենց գործունեությունը, և այս տարածքում տրամադրվող սննդի քանակը նվազել է ավելի քան 70 տոկոսով։