ՄԱԿ․ Պակիստան-Աֆղանստան սահմանային լարվածությունը պետք է անհապաղ նվազեցվի
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238036-ՄԱԿ_Պակիստան_Աֆղանստան_սահմանային_լարվածությունը_պետք_է_անհապաղ_նվազեցվի
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն, անդրադառնալով Աֆղանստան-Պակիստան սահմանին վերջին բախումներին, կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը և պահպանել տարածաշրջանային կայունությունը։
(last modified 2025-10-13T06:59:05+00:00 )
Հոկտեմբեր 13, 2025 10:27 Asia/Tehran
  • ՄԱԿ․ Պակիստան-Աֆղանստան սահմանային լարվածությունը պետք է անհապաղ նվազեցվի

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն, անդրադառնալով Աֆղանստան-Պակիստան սահմանին վերջին բախումներին, կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը և պահպանել տարածաշրջանային կայունությունը։

Արձագանքելով Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային բախումների մասին լուրերին՝ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ֆիլիպո Գրանդին կիրակի երեկոյան հայտարարել է, որ տարածաշրջանը տարիներ շարունակ բախվել է մարդասիրական ճգնաժամերի և տեղահանության, և որ շարունակական լարվածությունը որևէ արդյունքի չի բերի։ 
Նա X-ում գրել է, որ զոհերի և տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է լարվածության արագ նվազեցում։ Այս հայտարարությունները արվել են Քաբուլում և Պակտիկա, Խոստ և Նանգարհար նահանգներում ավիահարվածներից հետո. հարձակումներ, որոնք աֆղանական աղբյուրները վերագրել են Պակիստանի բանակին և հայտարարել, որ դրանց հետևանքով զոհվել է «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան»-ի առաջնորդ Նուր Վալի Մեհսուդը։