Թեհրանի Սուրբ Մարիամի անվան մետրոյի կայարանը՝ մարտահրավեր արևմտյան իրանաֆոբների համար
Pars Today - Արձագանքելով Թեհրանում Սուրբ Մարիամի անվան կայարանի մոտալուտ բացման մասին լուրին, ոչ իրանցի օգտատերերը նշել են, թե դա հակասում է արևմտյան լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ ներկայացված պատկերին։
Կիբերտարածության արտասահմանցի ակտիվիստները արձագանքել են Իրանի մայրաքաղաքում Սուրբ Մարիամի անունով մետրոյի կայարանի կառուցմանը՝ այն անվանելով իրանցիների կողմից հայերի և այլ աստվածային կրոնների հետևորդների նկատմամբ հարգանքի նշան:
Pars Today-ի փոխանցմամբ՝ օգտատերերն ընդգծել են, որ նման քայլը ցույց է տալիս, որ արևմտյան լրատվամիջոցներում Իրանի հասարակության և կառավարության մասին ներկայացված սարսափելի պատկերները իրականությանը չեն համապատասխանում:
Սուրբ Մարիամի անվան կայարանը գտնվում է Թեհրանի հայ համայնքի կրոնական կենտրոնի մոտ և Սուրբ Սարգիս եկեղեցուց ընդամենը երկու րոպե քայլելով կարելի է հասնել կայարան։

Կայարանի գտնվելու վայրը շատ ավելի հեշտացրել է մարդկանց համար հայկական մշակութային և կրոնական կենտրոններ այցելելը։
Օգտատերերն անդրադառնալով Իրանի և երկրում փոքրամասնությունների կյանքի մասին գլխավոր հոսանքի լրատվամիջոցների սարսափելի նարատիվներին, այն համարել են որպես Արևմուտքի հակաիրանական նպատակներին հասնելու մոտեցում։
Որոշ ակտիվիստներ ևս համեմատել են Իրանի ու Իսրայելի վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ, ընդգծելով, որ «քրիստոնյաներն Իրանում ավելի անվտանգ են, քան Իսրայելում»։


