TRIPP նախագիծն անպայման կյանքի կկոչվի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ TRIPP նախագիծն անպայման կյանքի կկոչվի:
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
«Ինչպես գիտեք, օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նվաճումներից մեկը TRIPP նախագիծն է (Trump route for international peace and prosperity): Նախագահ Թրամփը իր անունն է տվել այս նախագծին, ինչը, բնականաբար, նշանակում է, որ այս նախագիծը անպայման կյանքի կկոչվի։ Սա բացում է Միջին միջանցքի մեկ այլ երթուղի։ Ավանդականից բացի, ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջոցով, որն ունի 15 միլիոն տոննա բեռնաշրջանառություն՝ համապատասխանելով ամենաժամանակակից չափանիշներին։ Այսպիսով, Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մեր երկրների տարածքներով բեռնափոխադրումների ծավալն ինքնին աճի ներուժ ունի, բայց նաև կունենա ավելի մեծ ներուժ՝ ընդունման և ուղարկման տեսանկյունից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։