Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը. Ասադով
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238328-Հարավային_Կովկասում_հաղորդակցությունների_ապաշրջափակումը_կնպաստի_տարածաշրջանի_տրանզիտային_հնարավորությունների_ընդլայնմանը._Ասադով
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ խաղաղության օրակարգի գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն Հարավային Կովկասում կայուն համագործակցության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 11:34 Asia/Tehran
  • Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը. Ասադով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ խաղաղության օրակարգի գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն Հարավային Կովկասում կայուն համագործակցության համար։

Ադրբեջանի վարչապետն այս մասին ասել է «Մետաքսի ճանապարհ» խորագրով Թբիլիսիի 5-րդ ֆորումի ժամանակ։

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի կապի վերականգնումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, կնպաստի միջազգային բեռնափոխադրումների համար տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը։   Մենք վստահ ենք, որ նոր երթուղին, որը բացվելու է տարածաշրջանում այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, դառնալու է Միջին միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը և ներդրում կունենա գլոբալ տրանսպորտային կապի մեջ դրա դերի բարձրացման վրա»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։