ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ
Pars Today - ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԻԻՀ հետ հարաբերություններ ունենալու պատճառով, պատժամիջոցների ցանկում է հավելել՝ 14 անձի, 24 ընկերության, 10 նավի և յոթ ինքնաթիռի անուններ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական նավթային ցանցի նկատմամբ՝ շարունակելով ճնշումը Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հավելել է. «Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) նույնպես թիրախավորում է վեց նավ՝ ընդլայնելով պատժամիջոցները ստվերային տանկերների նավատորմի նկատմամբ, որոնցից Իրանը կախված է իր նավթի արտահանումը շուկա տեղափոխելու համար»։ Ամերիկյան այս կազմակերպությունը պնդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել իրանական նավթի և նավթամթերքի տեղափոխման համար պատասխանատու 170-ից ավելի նավերի նկատմամբ, ինչը մեծացրել է իրանցի նավթ արտահանողների ծախսերը և նվազեցրել վաճառված նավթի յուրաքանչյուր բարելից ստացված եկամուտը։