Եվրոպան դժգոհ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնությունից
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239584-Եվրոպան_դժգոհ_է_ԱՄՆ_ի_և_Ռուսաստանի_միջև_համաձայնությունից
Pars Today - Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների բացահայտումը և նրանց մասնակի համաձայնությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ առանց համադրելու եվրոպական կառավարությունների՝ նույնիսկ Կիևի հետ, զայրացրել է Եևրոպական երկրներին և ստիպել նրանց արձագանքել։
(last modified 2025-11-23T11:33:28+00:00 )
Նոյեմբեր 23, 2025 15:02 Asia/Tehran
  • Եվրոպան դժգոհ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնությունից

Pars Today - Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների բացահայտումը և նրանց մասնակի համաձայնությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ առանց համադրելու եվրոպական կառավարությունների՝ նույնիսկ Կիևի հետ, զայրացրել է Եևրոպական երկրներին և ստիպել նրանց արձագանքել։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը քննադատելով ԱՄՆ մոտեցումը Ուկրաինիայի պատերազմին նշեց. «Ուկրաինայի համար տարբեր խաղաղության ծրագրեր չեն հաջողվի առանց եվրոպացիների և Կիևի միջև համաձայնության, այդ իսկ պատճառով մենք կենտրոնացած ենք այս միությունում մեր սեփական ծրագրերի վրա»։ Անգլիայում անհապաղ ուժի մեջ մտավ կառավարության և խորհրդարանի հատուկ նիստը։ Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հեյլին հրատապ մամուլի ասուլիսում բարձրացրեց ռուսական նավի կողմից Հյուսիսային Անգլիայի ջրերի մոտ հետախուզական աշխատանքներ կատարելու և դրանք ուսումնասիրելու հարցը և ասաց. «Ռուսաստանի այս գործողությունները բացարձակապես վտանգավոր են։ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները նույնպես սպառնացին Ռուսաստանի վրա Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։  Արևմտյան վերլուծական կենտրոնների որոշ փորձագետների կարծիքով՝ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան, որոնք վերջերս հայտարարեցին, որ մոտ երկու հարյուր միլիարդ եվրո են ծախսել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմի վրա, այժմ իրենց համարում են Մոսկվա-Վաշինգտոն համաձայնագրի մեծ պարտվողներ և փորձում են իրենց բաժինը ձեռք բերել»։