Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել ՌԴ–ից գազի գնումը. էներգետիկայի նախարար
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239712-Թուրքիան_չի_պատրաստվում_դադարեցնել_ՌԴ_ից_գազի_գնումը._էներգետիկայի_նախարար
Թուրքիան չի ծրագրում դադարեցնել ռուսական գազի գնումը. Ռուսաստանը միշտ եղել և մնում է հուսալի մատակարար։ Այս մասին «Lider Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2025 13:41 Asia/Tehran
  • Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել ՌԴ–ից գազի գնումը. էներգետիկայի նախարար

Թուրքիան չի ծրագրում դադարեցնել ռուսական գազի գնումը. Ռուսաստանը միշտ եղել և մնում է հուսալի մատակարար։ Այս մասին «Lider Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Անհանգստանալու ոչ մի առիթ չկա, մենք շարունակում ենք գազի գնումները ՌԴ-ից։ Ռուսական մատակարարումները բավարարում են Թուրքիայի կարիքների մոտ 40-50 %-ը», - հայտարարել է նա։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան գազը Ռուսաստանից ձեռք է բերում 20-րդ դարի 80-ական թվականներից սկսած։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկությունները պատժամիջոցների ցանկում ներառվել են այն բանի համար, որ գործունեություն են ծավալում կամ ծավալել ՌԴ տնտեսության էներգետիկ հատվածում: