ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է տարածաշրջանում ԱՄՆ բազաները
https://parstoday.ir/hy/news/daily_news-i246284-ԻՀՊԿ_ն_հրթիռակոծել_է_տարածաշրջանում_ԱՄՆ_բազաները
Սիրիկի և Ղեշմի դեմ ԱՄՆ ահաբեկչական բանակի ագրեսիայից հետո, տարածաշրջանում թշնամու բազաները հրթիռակոծվել են ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի կողմից։
(last modified 2026-06-06T06:31:29+00:00 )
Հունիս 06, 2026 09:34 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է տարածաշրջանում ԱՄՆ բազաները

Սիրիկի և Ղեշմի դեմ ԱՄՆ ահաբեկչական բանակի ագրեսիայից հետո, տարածաշրջանում թշնամու բազաները հրթիռակոծվել են ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի կողմից։

Հղում անելով Mehr-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է. «Սիրիկում և Ղեշմ կղզում մանկասպան և ահաբեկչական ԱՄՆ բանակի ագրեսիայից հետո, տարածաշրջանում թշնամու բազաները հրթիռակոծվել են ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի կողմից»։
Ըստ այս հայտարարության․ «Այսօր ժամը 1:30-ին, ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից ուղղորդվող չորս նավթատարներ, առանց համակարգման և առանց ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումներին ուշադրություն դարձնելու, փորձել են անօրինական կերպով դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Նախազգուշացումից հետո նավթատարներից մեկը թիրախավորվել և կանգնեցվել, իսկ մյուս նավերը հետ են վերադարձել»։
Հայտարարության մեջ ասվում է. «Այս միջադեպից հետո՝ ժամը 2:30-ին, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը երկու արկով հարվածել են Ղեշմի և Սիրիկի հեռահաղորդակցության աշտարակներին: Ամերիկյան մանկասպան բանակի ագրեսիային ի պատասխան՝ Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ անունով երկու ամերիկյան ավիաբազաները և ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի Բահրեյնում գտնվող մնացած կարևոր օբյեկտներն անմիջապես թիրախավորվել են ԻՀՊԿ-ի բալիստիկ հրթիռներով»։
ԻՀՊԿ-ն ընդգծել է. «Մենք զգուշացնում ենք ագրեսոր և մանկասպան թշնամուն, որ եթե այս գործողությունները կրկնվեն, սահմանափակ պատասխանը բավարար չի լինի, և նա պատասխանատու կլինի նավթի և գազի արտահանման համար Հորմուզի նեղուցի լիակատար փակման հետևանքների համար»։