Ռոհանի. ԱՄՆ-ն չի հաղթի նոր նոր դավադրությունում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շատ ասիական եւ եվրոպական երկրներ ցանկանում են շարունակել համագործակցությունն Իրանի հետ:
Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն անդրադառանլով օտարերկրյա ներկայացուցիչների կողմից Իրանին արված համագործակցության շարունակման առաջարկներին, ասել է.-«Ամերիկացիները չեն կարող հաղթել նոր դավադրության մեջ և աստիճանաբար նահանջում են, քանի որ չեն հաջողել զրոյականացնել Իրանի նավթի արտահանումը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ամերիկացիները ցանկանում են հոգեբանական և տնտեսական ճնշումներով զայրացնել Իրանի ժողովրդին: Նա հստակեցրել է.«Մենք կարող ենք հեշտությամբ հաղթահարել խնդիրները ու մեր առեւտրային գործընկերներին ասել, որ Միացյալ Նահանգների ճնշումը ժամանակավոր կլինի»:
Իրանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Իրաքի կառավարությանը և ժողովրդին՝ հոսեյնական արբաինի ուխտագնացներին ծառայելու համար, ասել է, որ հոսեյնական արբաինի ուղերձը ազատության, անկախության, անվտանգության և խաղաղության ուղերձ է, և ազատության ջատագովները պետք է հետևեն այդ ուղերձին: