Ղասեմի.«Իրանի դեմ վավերացված մարդու իրավունքների բանաձևը քաղաքական նպատակներ է հետապնդում»
(last modified Fri, 16 Nov 2018 13:47:18 GMT )
Նոյեմբեր 16, 2018 17:17 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանի դեմ վավերացված մարդու իրավունքների բանաձևը քաղաքական նպատակներ է հետապնդում»

Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղարը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովում մարդկային իրավունքների ոլորտում հակաիրանական բանաձևի հաստատումը:

Հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովը Իրանում մարդկային իարավունքների խնդրի շուրջ Կանադայի կողմից արծարծված օրինագիծը քվերարկության դրեց: Օրինագծին կողմ են քվեարկել 85, դեմ 30 և ձեռնպահ 65 անդամներ:

Իրանի ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ ուրբաթ օրը մերժելով վավերացված հակաիրնական բանաձևը Բահրամ Ղասեմին հավելել է.«Այս բանաձևը ձևակերպվել ու վավերացվել է թշնամական մոտեցումներով ու քաղաքական նպատակներ է հետապնդում»:

Ղասեմին հավաստել է.«Մարդկային իրավունքների խնդրի ու միջազգային մեխանմիզմների չարաշահումը, այն էլ Սինոնիստական ռեժիմի ու տրածաշրջանի արաբական որոշ հետադեմ երկրների կողմից, որոնք մարդկային իրավունքների ամենամեծ խախտողներից են համարվում, իրականացվում է ծայրահեղական մոտեցումների և ռամամոլ քաղաքականությունների հետապնդման ու նաև ահաբեկիչության հովանավորման նպատակով»:

Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղարը շեշտել է.«Այս ընթացքի շարունակմամբ միջազգային մեծանիզմների նկտմամբ կնվազի ժողովուրդնրի վստահությունը և անհրաժեշտ պարագաներում հարցականի տակ կդրվի նրանց ազդեցությունն ու արդյունավետությունը»: