Ռոհանին պաշտոնապես դիմավորեց Իրաքի նախագահին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի «Սաադ Աբադ» համալիրում պաշտոնապես դիմավորեց Իրաքի նախագահին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, ժամանել է Թեհրան:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, երկօրյա ուղևորության ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանուց բացի, հանդիպելու է նաև Իրանի մի շարք պաշտոնատարների հետ: Նա զրուցելու է երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Այցի շրջանակներում երկու երկրի նախագահների ներկայությամբ Իրանի ու Իրաքի պաշտոնատարների միջոցով ստորագրվելու են համագործակցության մի քանի փաստաթղթեր, իսկ այցի ավարտին Հասան Ռահանին ու Բարհամ Սալեհը մամուլի ասուլիսի մասնակցելով կպատասխանեն լրագրողների հարցերին: