Ավստրիայի դեսպան.«Իրանն աշխարհի ամենաապահով երկրներից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i101429-Ավստրիայի_դեսպան._Իրանն_աշխարհի_ամենաապահով_երկրներից_է
Թեհրանում Ավստրիայի դեսպանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2018 16:30 Asia/Tehran
  • Ավստրիայի դեսպան.«Իրանն աշխարհի ամենաապահով երկրներից է»

Թեհրանում Ավստրիայի դեսպանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է»:

Իրանում Ավստրիայի դեսպան Ստեֆան Շուլցը, կիրակի օրը Իրանի արևմտյան Համադան նահանգի նահանգապետ Սեյյեդ Սաիդ Շահրոխի հեգ հանդիպման ժամանակ ասել է.«Ավստրիան, որպես Եվրամիության հերթական նախագահ, ցանկանում է ընդլայնել իր հարաբերություններն Իրանի հետ»:

Շուլցը հստակեցրել է.«Իրան-Ավստրիա հարաբերություններն ունեն 700-ամյա վաղեմություն  և կարելի է ասել, որ Համադանն առանցքային դեր ունի երկու երկրի հարաբերություններում»:

Իրանում Ավստրիայի դեսպանը Համադան կատարած այցի մասին ասել է.«Համադան կատարած իմ այցի նպատակն է կենտրոնանալ զբոսաշրջության  արդյունաբերության և  ծառայությունների ոլորտի վրա, ինչը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը»:

Այս տարի նոյեմբերի 12-15-ը Համադան քաղաքը հյուրընկալել է ասիական 34 երկրների զբոսաշրջության նախարարների և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ  ավելի քան 500 փոխկապակցված անդամների: