Իրանը մասնակցում է կլիմայական փոփոխությունների թեմայով Լեհաստանում գումարված համաժողովին
https://parstoday.ir/hy/news/iran-i101483-Իրանը_մասնակցում_է_կլիմայական_փոփոխությունների_թեմայով_Լեհաստանում_գումարված_համաժողովին
Իրանական պատվիրակությունը, որպես զարգացող համախոհ երկրների նախագահ մասնակցում է Լեհաստանի Քաթովից քաղաքում գումարված կլիմայական փոփոխությունների թեմայով համաժողովին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2018 07:32 Asia/Tehran
  • Իրանը մասնակցում է կլիմայական փոփոխությունների թեմայով Լեհաստանում գումարված համաժողովին

Իրանական պատվիրակությունը, որպես զարգացող համախոհ երկրների նախագահ մասնակցում է Լեհաստանի Քաթովից քաղաքում գումարված կլիմայական փոփոխությունների թեմայով համաժողովին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, համաժողովում իրանական պատվիրակության ղեկավար, միջազգային հարցերով Իրանի բնապահպանության կազմակերպության տնօրենի խորհրդական Նասեր Մողադասին ասել է. «2015 թվականին Փարիզում ստորագրված համաձայնագրի կետերի համար օպերատիվ ծրագրի հստակեցումը ներառված է համաժողովի օրակարգում»:

«ԻԻՀ-ի պատվիրակությունը, զարգացող համախոհ երկրների խմբի մյուս անդամների հետ  միասին, փորձում է ապահովել այդ օպերատիվ ծրագրում հիշյալ երկրների իրավունքները»,-հավելել է իրանական պատվիրակության ղեկավարը:

Աշխարհի 196 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են Լեհաստանի Քաթովից քաղաքում գումարված կլիմայական փոփոխությունների թեմայով համաշխարհային 24-րդ համաժողովին, որի նպատակն է որոշել ջերմոցային գազերի արտադրման տարբեր երկրների քվոտաները: Երկուշաբթի օրը մեկնարկած համաժողովը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը: