Իրանը օտարերկրացի ուսանողների թվով աշխարհում ռեկորդ է սահմանել
https://parstoday.ir/hy/news/iran-i101502-Իրանը_օտարերկրացի_ուսանողների_թվով_աշխարհում_ռեկորդ_է_սահմանել
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Իրանն աշխարհում օտարերկրացի ուսանողների թվի առումով ռեկորդ է սահմանել:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Դեկտեմբեր 04, 2018 17:00 Asia/Tehran
  • Իրանը օտարերկրացի ուսանողների թվով աշխարհում ռեկորդ է սահմանել

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Իրանն աշխարհում օտարերկրացի ուսանողների թվի առումով ռեկորդ է սահմանել:

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս հրապարակած իր զեկույցում հայտարարել է.«2011-2016 թթ.-ին Իրանի բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը երեք անգամ աճել է»:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ 2016-2017 թթ. ուսումնական տարում 14 հազար 356 ուսանող ավելացել է Իրանի համալսարաններում սովորող օտարերկրացի ուսանողների թվին:

Միջազգային հարցերով Իրանի գիտությունների փոխնախարար Հոսեյն Սալար Ամոլին 2018-2019 թթ. ուսումնական տարվա սկզբին հայտարարել է.«Ներկայումս Իրանի բուհերում սովորում են 55 հազար օտարերկրացի ուսանողներ »:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ օտարերկրացի ուսանողների թվով Թուրքիան Իրանից հետո մեծ տարբերությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը: