Թուրքիայի ու Աֆղանստանի խորհրդարանների նախագահները ժամանեցին Թեհրան
Թուրքիայի ու Աֆղանստանի նախագահներն ահաբեկչության դիմակայման թեմայով ասիական վեց երկրների խորհրդարանների նախագահների հանդիպմանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանեցին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը և Աֆղանստանի խորհրդարանի նախագահ Աբդոլռաուֆ Էբրահիմին, շաբաթ օրը Թեհրանում մասնակցելու են Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ համաժողովին:
Համաժողովում ելույթ կունենան ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և ասիական վեց երկրների խորհրդարանների նախագահները:
Ահաբեկչության դիմակայումը, անցյալի փորձն ու ներկա ռազմավարությունը և տարածաշրջանային նոր կողմնորոշման որդեգրումը, միջտարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումն ու կապերի ընդլայնումը և տարածաշրջանում համակողմանի ու կայուն խաղաղության ու զարգացման իրագործումն այս համաժողովում քննարկվող թեմաներից են: