Թեհրանում մեկնարկել է տրանսպորտի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i102028-Թեհրանում_մեկնարկել_է_տրանսպորտի_և_հարակից_ոլորտների_միջազգային_ցուցահանդեսը
Տրանսպորտի և համապատասխան ոլորտների 3-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է Թեհրանում, ավելի քան 200 իրանական և արտասահմանյան ընկերությունների ներկայությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 16, 2018 11:16 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է տրանսպորտի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդեսը

Տրանսպորտի և համապատասխան ոլորտների 3-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է Թեհրանում, ավելի քան 200 իրանական և արտասահմանյան ընկերությունների ներկայությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Իրանի վերջին ձեռքբերումները, հնարավորությունները և տրանսպորտային տեխնոլոգիաները, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներին ծանոթացնել տրանսպորտային տեխնոլոգիաների հետ:

Տրանսպորտի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդեսը ներառում է ցամաքային տրանսպորտի (երկաթուղիներ և ճանապարհներ), ծովային, օդային և տրանսպորտային գործողություններ, ճանապարհաշինության, երկաթուղիների  և ճանապարհների կառավարման հետ կապված  հարակից ոլորտներ: