Իրանի ու Իրաքի միջև դրական հարաբերությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/iran-i102082-Իրանի_ու_Իրաքի_միջև_դրական_հարաբերությունները_շարունակվում_են
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, Իրանն ու Իրաքը երկկողմ լավ հարաբերություններ ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2018 12:55 Asia/Tehran
  • Իրանի ու Իրաքի միջև դրական հարաբերությունները շարունակվում են

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, Իրանն ու Իրաքը երկկողմ լավ հարաբերություններ ունեն»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, երկուշաբթի օրը իրանցի ու արտասահմանցի լրագրողների հետ շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Իրանի հետ տնտեսական համագործակցությունների ծավալը կրճատելու կապակցությամբ Իրաքի կառավարության վրա ԱՄՆ-ի ճնշումների  խստացման մասին Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների  բաժնի թղթակցի հարցին, ասել է. «Իրաքը մեր լավ հարևանն է և  տնտեսական գործընկերներից: Իսկ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ հարուցելու ԱՄՆ-ի ջանքերը չեն կարող որևէ արգելք առաջացնել այս ճանապարհին»:

Ղասեմին Իրանի ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի և տարածաշրջանային նոր դիվանագիտության ձևավորման կապակցությամբ ասել է. «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը  նախկին քաղաքականությունն է, որը  իրողությունների վրա հենվելով տարածաշրջանային նպատակներ  է հետապնդում»:

Ղասեմին անդրադառնալով Եմենում հրադադարին, ասել է. «Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգության առաջին օրից այդ կապակցությամբ Թեհրանի դիրքորոշումը հստակ է եղել և հրադադարի հաստատման ու հումանիտար օժանդակությունների համար հող նախապատրաստելու նպատակով ներկայացվեց ԻԻՀ չորս կետանոց նախագիծը, որպեսզի համապարփակ կառավարության ձևավորման համար միջեմենական երկխոսություններ սկսվեն»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Ստոկհոլմի նիստը Եմենի ժողովրդի համար դրական փոխությունների նախաբան կդառնա և այդ երկրում վերջ  կտրվի ոտնձգությանն ու երկրի ենթակառուցվածքների ոչնչացմանը:

Ղասեմին Ջամալ Խաշողջիի սպանության և Միջին Արևելքում Դոնալդ Թրամփի հակասական քաղաքականությունների  կապակցությամբ ամերիկացի սենատորների խիստ դիրքորոշման կապակցությամբ ասել է. «Թրամփն ամեն առավոտ մի նոր չկշռադատված քաղաքականություն ու չուսումնասիրված թեմա է առաջ քաշում: Նա աշխարհի շատ երկրների նկատմամբ հակասական վերաբերմունք ունի և զուրկ է տրամաբանությունից ու արդարությունից»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Ֆրանսիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ ասել է. «Ֆրանսիայի հարցը ներքին հարց է: Այդուհանդերձ, այդ երկրի իշխանությունները, ինքնազսպվածություն ցուցաբերելով, պետք է հարմար  միջավայրում կարգավորեն խաղաղ ցույցերի  հարցը»: