Իրանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը շարունակում է գործել
Իրանի ԱԳ նախարարության գլխավոր հյուպատոսական վարչության տնօրենը և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը համաձայնության են եկել երկու երկրի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ պահելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Թբիլիսիում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարության գլխավոր հյուպատոսական վարչության տնօրեն Ալի Ասղար Մոհամմադիի և Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվիցվիշիլիի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել հյուպատոսական հարաբերությունների և վերջին իրադարձությունների շուրջ: Նրանք կարևորել են բարեկամական հարաբերությունների նշանակությունը և երկու երկրի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ պահելու անհրաժեշտությունը:
Մոհամմադին և Խվիցիվիշվիլին այդ հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2019 թվականի փետրվարին անցկացնել Իրանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև հյուպատոսական չորրորդ համատեղ հանձնաժողովի նիստը:
Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին ևս արձագանքելով Վրաստանի օդանավակայանում մի իրանցի տիկնոջ նկատմամբ ոստիկանության ցուցաբերած անարգալից վերաբերմունքին, երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Վրաստան մեկնելուց: