ԱՄՆ-ի քաղաքականությունը խիստ ազդված է Իսրայելի քաղաքականությունից
Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է. «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը խիստ ազդված է Իսրայելի քաղաքականություններից և ցանկացած քաղաքականություն կամ դիրքորոշում, որ Սիոնիստական ռեժիմն իր ծայրահեղական ու զավթողական հայացքով չի հավանում, արժանանում է ԱՄՆ-ի հակառակությանը»:
Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, հինգշաբթի օրը Լոնդոնում իրանցի լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սիրիայից ԱՄՆ-ի զորայինների հեռանալուց հետո Ասիայի արևմուտքի տարածաշրջանում նոր դասավորումներին, ասել է. «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է խրատվել իր նախկին սխալ քաղաքականություններից պիտի փորձի ձերբազատվել Իսրայելի պատանդը լինելուց և ընդունի, որ Միջին Արևելքն ու Ասիայի հարավը տարածաշրջան է, որը պիտի ձևավորվի ժողովուրդների ազատ կամարտահայտությամբ և ոչ թե Սիոնիստական ռեժիմի հալածողական ու զավթողական հայացքների ներքո, որը ցանկանում է ամբողջ տարածաշրջանը զոհաբերել հանուն իր արհեստական անվտանգության»:
Սիրիայից աներիկացի զորայինների դուրս բերման կապակցությամբ Բաիդինեժադն ասել է. «ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավի շրջանից ակնարկում էր, որ Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը միայն վնաս է պատճառում այդ երկրին և որևէ արդյունք չի ունենալու»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի օրինական կառավարության կործանման հարցում ահաբեկիչների 7-ամյա ձախողումից հետո դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ մոտ ապագայում ամերիկացի զորայիններին հանելու է Սիրիայից:
ԱՄՆ-ն ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով առանց Սիրիայի կառավարության թույլտվության անօրինական ռազմական ներկայություն ունի Սիրիայում: