Զարիֆ.«Հարևան երկրի անվտանգությունն ու զարգացումն ապահով տարածաշրջանի յուրահատկություններից է»
Իրանի իսլամական հանրապետության տեսանկայունից, ներկայացնելով ապահով տարածաշրջանի յուրահատկությունները, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության տեսանկյունից ապահով ու հզոր տարածաշրջանն այն տարածաշրջանն է, որտեղ մի երկիր իր անվտանգությունը չի առանձնացնում հարևան երկրների անվտանգությունից»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Բաղդադում այսօր կայացած Իրանի ու Իրաքի տնտեսական ակտիվիստների համաժողովում ունեցած ելույթում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Ապահով ու հզոր տարածաշրջանն այն է, որտեղ մի երկիր հարևան երկրի առաջընթացն ու զարգացումը համարում է իր առաջընթացն ու զարգացումը»:
Զարիֆը հավելել է.«Այս ապահով տարածաշրջանում երկխոսությունը փոխարինում է պատերազմին և համագործակցությունը սպառազինական մրցավազքին, իսկ եղբայրական հարաբերությունը փոխարինում է օտարին վստահելուն»:
Նշելով, որ ապահով ու հզոր տարածաշրջանը հնարավոր է ստեղծել փոխվստահության շնորհիվ, Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Այս շրջանակում տարածաշրջանի երկրների երկկողմ ու բազմակողմ հարաբերությունն ավելի զորեղ է, քան այլ երկրների հետ նրանց հարաբերությունը»: