Ռոհանի.«Տնտեսական պատերազմից չենք սարսափում և դիմակայելու ենք»
ԻԻՀ նախագահն ասել է.«Շրջափակումներից չենք սարսափում, սակայն տնտեսական պատերազմն առանց դժվարության անիմաստ է: Պարտադրյալ պատերազմի նման մեզ պարտադրվել է նաև տնտեսական պատերազմը: Տուժելու ենք, սակայն դիմակայելու ենք»:
Parstoday լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գոլեսթան նահանգում, վարչական խորհրդի նիստում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է.«Հպարտանում ենք, որ ութամյա պատերազմի նման, տնտեսական պատերազմում ևս չենք խախտել երկրի հանձնառությունները»:
«Երկրում տնտեսական ու հոգեբանական պատերազմ է տեղի ունենում, սակայն մենք ծանոթ ենք այս պայմաններին: Սրբազան պաշտպանության տարիներին բազում ճգնաժամեր ենք դիմագրավել, սակայն, ութը տարի շարունակ դիմակայել ենք թշնամուն».ասել է ԻԻՀ նախագահը:
Նա նշել է, որ Թրամփի նպատակն է ժողովրդին հեռացնել համակարգից, խլել Իրանի անկախությունն ու մեկուսացնել այս երկիրը, սակայն չի հաջողվել ու չի հաջողելու: