Իրանի բանակի ընդհանուր հրամանատար. ԱՄՆ-ն պարտվեց բանակի և պահակազորի միասնության շնորհիվ
Իրանի բանակի ընդհանուր հրամանատարն ասել է. «Իսլամի թշնամիները, իսլամական հեղափոխությունը և վելայաթը թիրախ են դարձրել, որպեսզի կասկած հարուցեն նրանց հաջողության և արդյունավետության կապակցությամբ»:
Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավին, կարևորելով իսլամի, վելայաթը, իսլամական հեղափոխության և գերագույն առաջնորդի պաշտպանության անհրաժեշտությունը, հավելել է.«Թշնամիները կարող են սուտ հայտարարություններ անել, որոնց կարծես թե դժվար է պատասխանել, բայց Աշուրայի դպրոցը մեզ ցույց տվեց ճիշտ ճանապարհը»:
Իրանի բանակի հրամանատարն ընդգծել է կիբեր տարածքի կարևորությունը և հավելել է.«Ոճրագործ ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային իմպերիալիզմը, չարագործ Բրիտանիան , սիոնիստական ռեժիմի մոնաֆեղին խմբակցությունը, պետք է տեղյակ լինեն, որ Իրանի մեծ ժողովուրդը չի հրաժարվում իսլամից և իսլամական հեղափոխությունից»:
Գեներալ-մայոր Մուսավին ընդգծել է, որ բանակի և պահակազորի միջև պառակտում առաջացնելը թշնամիների հիմնական նպատակներից մեկն է: Նա ասել է.«Կիբերտարածքը պետք է լի լինի բանակի և պահակազորի եղբայրության ուղերձով, որպեսզի չեզոքացվեն թշնամիների քայլերը և բանակն ու իսլամական հեղափոխության պահակազորը միասնաբար հաղթեն ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին»: