Իրաքի ԱԳՆ.«Իրանի դեմ ոչ մի նախաձեռնության չենք մասնակցի»
https://parstoday.ir/hy/news/iran-i103857-Իրաքի_ԱԳՆ._Իրանի_դեմ_ոչ_մի_նախաձեռնության_չենք_մասնակցի
Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադը Իրանի իսլամական հանրապետության դեմ ոչ մի նախաձեռնության չի մասնակցի»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 30, 2019 14:24 Asia/Tehran
  • Իրաքի ԱԳՆ.«Իրանի դեմ ոչ մի նախաձեռնության չենք մասնակցի»

Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադը Իրանի իսլամական հանրապետության դեմ ոչ մի նախաձեռնության չի մասնակցի»:

Մոհամմադ Ալի Ալ-Հաքիմը չորեքշաբթի օրը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Մենք Իրանի դեմ ոչ մի նախաձեռնության չենք մասնակցելու»:

Իրաքի ԱԳ նախարարը հավելել է.«Ռուսաստանի հետ ռազմական ու անվտանգության ոլորտի համագործակցությունը Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ կրած պարտության երաշխիքն է»:

Մոհամմադ Ալի Ալ-Հաքիմը Սիրիայի իրադարձությունների մասին ասել է.«Սիրիայի միասնությունը համարվում է այս երկրում կայունության հաստատման հիմնական գործոնը»:

Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է.«Մոսկվան իրաքցիներին կօգնի, որպեսզի վերջիններս կարողանան ընդլայնել իրենց ռազմական կարողությունները»:

ՌԴ ԱԳ նախարարն այսօր հրապարակած հաղորդագրության մեջ քննադատելով ԱՄՆ-ին, նշել է.«Նոր մարտագլխիկներ զարգացնելու ԱՄՆ-ի քայլը մեծացնում է միջուկային պատերազմի վտանգը»:

Այդ հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ Ազգային անվտանգության գործակալության այն հայտարարությունից երկու օր անց, որի համաձայն, ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել  W76-2  նոր միջուկային մարտագլխիկների անհայտ թվով արտադրությանը: