Լարիջանի.«Իրանն ու Ճապոնիան պետք է ավելի մեծ քայլեր վերցնեն»
(last modified Tue, 12 Feb 2019 13:36:03 GMT )
Փետրվար 12, 2019 17:06 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանն ու Ճապոնիան պետք է ավելի մեծ քայլեր վերցնեն»

Ճապոնիայի խորհրդատուների պալատի նախագահի և մի խումբ պատգամավորների հետ Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Համագործակցությունների ընդլայնման համար անհրաժեշտ է, որ Իրանն ու Ճապոնիան ավելի մեծ քայլեր վերցնեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում, Ալի Լարիջանին հստակեցրել է.«Իրանն ու Ճապոնիան վաղեմի հարաբերություններ ունեն և այժմ, երբ լրանում է երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակը, երկկողմ հարաբերությունները բարեկամական են»:

Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է.«Գուցե որոշ երկրներ ձգտեն խափանել հարաբերությունները, ինչը չպետք է թույլ տալ»:

Ողջունելով երկկողմ առևտրական հարաբերությունները, Իրանի օրենսդիր իշխանության ղեկավարն ասել է.«Ճապոնիայի համար Իրանում ներդրումներ կատարելու լավ առիթներ կան: Այդ թվում են նավթի, գազի, պետրոքիմիայի և դեղագործության ոլորտները»:

Իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանն ունի հարուստ մշակույթ և քաղաքակրթություն և տարածաշրջանի ամենամեծ երկիրն է, Ճապոնիայի խորհրդատուների պալատի նախագահ Չուա Իչի Դաթն ասել է.«Իրանն ու Ճապոնիան վաղեմի հարաբերություններ ունեն և Իրանի նախագահի ու Ճապոնիայի վարչապետի վերջին հանդիպման ընթացքում հարաբերություններն ավելի են ակտիվացել»: Նա հավելել է.«Ճապոնիայի հովանավորել է ՀԳՀԾ-ն»: