Զարիֆը հակադարձեց Նեթանյահուի հակաիրանական հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի թուիթերյան ուղերձին:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ հակադարձելով Իրանի հետ պատերազմի վերաբերյալ Բենյամին Նեթանյահուի պատրանքին, ընդգծել է. «Իրանը ծանոթ է Նեթանյահուի նպատակներին: Իսկ այսօր այդ մասին գիտեն արդեն աշխարհն ու նաև նրանք ովքեր մասնակցել են Վարշավայի կրկեսին»:
Չորեքշաբթի օրը Վարշավայի նիստին առընթեր արաբ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սիոնիստական ռեժիմի վարչապետը խոսել էր Իրանի հետ պատերազմի մասին: Ավելի ուշ, նրա խոսնակն այդ կապակցությամբ հայտարարեց. «Իսրայելի վարչապետը նկատի է ունեցել Իրանի դեմ պայքարը»:
Միևնույն ժամանակ, Իրանի դեմ պատերազմի կոչ անող գրառումը չորեքշաբթի գիշեր հեռացվեց Սիոնիստական ռեժիմի վարչապետի թուիթերյան էջից:
Սիոնիստական ռեժիմի վարչապետն այն պայմաններում է ցանկանում Վարշավայի նիստը հակաիրանական ներկայացնել, երբ ԱՄՆ-ի ու Լեհաստանի կառավարությունները հասարակական կարծիքի և եվրոպացի պատասխանատուների ճնշումների ներքո պարտավորվեցին նահանջել Վարշավայի նիստի հակաիրանական օրակարգից և հայտարարեցին, որ Վարշավայի նիստը սոսկ Իրանի հարցի վրա կենտրոնանալուց բացի այլ նպատակներ է հետապնդում:
Չնայած այս նահանջին Վարշավայի նիստի հանդեպ ընդառաջումը թույլ է եղել և եվրոպական երկրներ գերադասել եմն հրաժարվել դրան մասնակցելուց և կամ ցածր մակարդակի մասնակցություն են ունեցել: