Զարիֆը հակադարձեց Նեթանյահուի հակաիրանական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i104357-Զարիֆը_հակադարձեց_Նեթանյահուի_հակաիրանական_հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի թուիթերյան ուղերձին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2019 03:12 Asia/Tehran
  • Զարիֆը հակադարձեց Նեթանյահուի հակաիրանական հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի թուիթերյան ուղերձին:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ հակադարձելով Իրանի հետ պատերազմի վերաբերյալ  Բենյամին Նեթանյահուի պատրանքին, ընդգծել է. «Իրանը ծանոթ է Նեթանյահուի նպատակներին: Իսկ այսօր այդ մասին գիտեն արդեն աշխարհն ու նաև նրանք ովքեր մասնակցել են Վարշավայի կրկեսին»:

Չորեքշաբթի օրը Վարշավայի նիստին առընթեր արաբ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սիոնիստական ռեժիմի վարչապետը խոսել էր  Իրանի հետ պատերազմի մասին: Ավելի ուշ, նրա խոսնակն այդ կապակցությամբ հայտարարեց. «Իսրայելի վարչապետը նկատի է ունեցել Իրանի դեմ պայքարը»:

Միևնույն ժամանակ, Իրանի դեմ պատերազմի կոչ անող գրառումը չորեքշաբթի գիշեր հեռացվեց Սիոնիստական ռեժիմի վարչապետի թուիթերյան էջից:

Սիոնիստական ռեժիմի վարչապետն այն պայմաններում է ցանկանում Վարշավայի նիստը հակաիրանական ներկայացնել, երբ ԱՄՆ-ի ու Լեհաստանի կառավարությունները հասարակական կարծիքի և եվրոպացի պատասխանատուների ճնշումների ներքո պարտավորվեցին նահանջել Վարշավայի նիստի հակաիրանական օրակարգից և հայտարարեցին, որ Վարշավայի նիստը սոսկ Իրանի հարցի վրա կենտրոնանալուց բացի այլ նպատակներ է հետապնդում:

Չնայած այս նահանջին Վարշավայի նիստի հանդեպ ընդառաջումը թույլ է եղել և եվրոպական երկրներ գերադասել եմն հրաժարվել դրան մասնակցելուց և կամ ցածր մակարդակի մասնակցություն են ունեցել: