Փետրվար 16, 2019 17:03 Asia/Tehran
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մրցանակ է շնորհել Իրանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Տրախոմա հիվանդության կանխման և հսկման մրցանակ է շնորհել Իրանին:

Աշխարհում ընդամենը ութ երկիր է ստացել Տրախոմա հիվանդության կանխման և  հսկման մրցանակը: Իրանին ևս հաջողվեց պարգևատրվել այդ մրցանակով:

Տրախոման աչքի լորձաթաղանթի քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Ուղեկցվում է աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ և սպիական հյուսվածքի առաջացմամբ: Տրախոման կարող է հանգեցնել  կուրության: 

 

Պիտակ