Իրանը և ԱԷՄԳ-ն կառուցողական համագործակցություն ունեն
Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը միջազգային կազմակերպություններում ասել է. «Չնայած ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու թշնամիների ջանքերին, Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը կառուցողական ճանապարհով է ընթանում:
Քազեմ Ղարիբ Աբադին, ուրբաթ օրը հայտարարել է, որ, ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած վերջին զեկույցում, ինչպես նախորդ 13 զեկույցներում, Գործակալությունը շարունակել է վերահսկել եւ ստուգել Իրանի միջուկային պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի շրջանակում:
Ղարիբ Աբադին նաեւ ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկղմնակալ առաքելության իրականացման անհրաժեշտությունը ու պրոֆեսիոնալիզմը եւ քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի վրա գործադրվող ճնշումը՝ քաղաքական նպատակների համար:
Նա ընդգծելով, որ Իրանը պատասխանատու է եղել իր պարտավորություններին, նա հավելել է, որ մնացած անդամները պետք է ապահովեն Իրանի շահերը ՀԳՀԾ-ում և համապատասխան գործնական միջոցներ ձեռնարկեն: