Մարտ 03, 2019 18:08 Asia/Tehran
  •  Իրանցի ըմբիշը նվաճել է ոսկե մեդալ

Բուլղարիայում անցկացված Դան Կոլովի գավաթի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում, 86 կգ քաշային կարգում հանդես եկած Հոսեյն Յազդանին , 16-5 հաշվով առավելության է հասել Բելառուսի ըմբիշ Ալի Շաաբանովի նկատմամբ, և արժանացել է չեմպիոնի կոչմանը:

Բուլղարական Ռուսե քաղաքում Դան Կոլովի գավաթի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը  մեկնարկել է շաբաթ օրը: Խաղերի նախնական փուլերում 86 և 125 կգ քաշային կարգերում  հանդես եկած իրանցի ըմբիշներ Հոսեյն Յազդանին և Փարվիզ Հադին, պարտության են մատնել իրենց բոլոր մրցակիցներին և հասել են եզրափակիչ փուլ: 

97 կգ քաշային կարգում իրանցի ըմբիշ Ռեզա Յազդանին ևս 8-4 հաշվով առավելության է հասել ռուս ըմբիշ Իգոր Ուսյան Նիկովի նկատմամբ, նվաճելով բրոնզե մեդալ: 

Պիտակ