Հայաստանում Իրանի դեսպան․ Պարսից ծոցը միշտ եղել է և կլինի Պարսից ծոց
(last modified Fri, 16 May 2025 13:24:30 GMT )
Մայիս 16, 2025 16:54 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպան․ Պարսից ծոցը միշտ եղել է և կլինի Պարսից ծոց

Pars Today- ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նշել է. -Պարսից ծոցը եղել է և կլինի Պարսից ծոց, և ոչ մի քաղաքական միջնորդ չի կարող փոխել պատմությունն ու աշխարհագրությունը։

Pars Today-ը հղում անելով ISNA-ին հաղորդել է, Պարսկերեն լեզվի և իրանցի մեծանուն գրող Աբոլղասեմ Ֆիրդուսիի հիշատակի օրվա առթիվ տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են Երևանի պետական ​​համալսարանի պրոֆեսորներ, ուսանողներ, պարսկերեն լեզվի և գրականության սիրահարներ, ինչպես նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։ 

Սկզբում Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց այս միջոցառման առանձնահատուկ կարևորությունը և ասաց.«Այս համաժողովի անցկացումը Ֆիրդուսի անունով դահլիճում առանձնահատուկ նշանակություն ունի։ Երբ այս դահլիճը բացվեց Իրանի դեսպանատան կողմից, ես գիտեի, որ մի օր մենք այս դահլիճում կներկայացնենք պարսկերեն գրականությունն ու Ֆիրդուսիի ստեղծագործությունները։ Այսօր և այս համաժողովում մենք կփառաբանենք Ֆիրդուսուի գրական ժառանգությունը»։

Այնուհետև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ելույթ ունեցավ պարսկերեն լեզվի դիրքի և Ֆիրդուսուի գլուխգործոց «Շահնամեհ»-ի մասին։ Իր ելույթի սկզբում նա լսարանի ուշադրությունը հրավիրեց տարբեր երկրների հին փաստաթղթերում Պարսից ծոցի անվան մասին կարճամետրաժ ֆիլմի վրա և անդրադառնալով այս անվան պատմական կարևորությանը՝ ասաց.«Պարսից ծոցը եղել է և կլինի Պարսից ծոց, և ոչ մի քաղաքական միջնորդ չի կարող փոխել պատմությունն ու աշխարհագրությունը»։

Հեղինակավոր դասախոսների ելույթը

Նշելով, որ պարսկերենը աշխարհի չորս դասական լեզուներից մեկն է, Սոբհանին այն համարել է սիրո, զգացմունքների, գեղեցկության, հմայքի, մշակույթի, քաղաքակրթության, մարդկայնության, խաղաղության և, մի խոսքով, կյանքի լեզու և ասաց, որ աշխարհի լեզուների շարքում հազվադեպ կարելի է  գտնել պարսկերենի նման լեզու, որով ստեղծվել են այնպիսի արժեքավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են Ֆիրդուսիի «Շահնամեն», Հաֆեզի գազելները, Սաադիի «Բուստանն ու Գոլեստանը», Ռումիի «Մասնավին», Խայամի «Ռուբայաթները» և Նիզամիի «Հինգ գանձերը»։

Բարձր է գնահատվել է պրոֆեսոր Ոսկանյանը

Նա «Շահնամեն» համարեց մարդկային հանճարի գլուխգործոցներից մեկը՝ կանգնած համաշխարհային գրականության գագաթնակետին, այնպիսի գրական ստեղծագործությունների կողքին, ինչպիսիք են Հոմերոսի «Իլիականը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը» և Շեքսպիրի ստեղծագործությունները։

Այս միջոցառմանը ականավոր պրոֆեսորները բազմաթիվ դասախոսությունների և հոդվածների միջոցով ուսումնասիրեցին Ֆիրդուսիի «Շահնամեի» տարբեր կողմերը, և լսարանն ավելի լավ ծանոթացավ այս անմահ ստեղծագործությանը։

Արարողության ժամանակ իր ծառայությունների համար պարգևատրվեց նաև Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ոսկանյանը։