Թեհրանում Սիրիայի դեսպանը հանդիպել է ԻԻՀ առաջնորդի խորհրդականի հետ:
Թեհրանում Սիրիայի դեսպանը հինգշաբթի օրը հանդիպել է ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի հետ:
Հանդիպման ժամանակ, Ադնան Մահմուդը և Ալի Աքբար Վելայաթին, մտքերի փոխանակում են կատարել տարածաշրջանի վերջին իրադարձությունների շուրջ:
Ադնան Մահմուդը, Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքավարությունը ճանաչելու Դոնալդ Թրամփի քայլը բնութագրել է որպես ամերիկացիների ագրեսիայի դրսևորում և Սիրիայի տարածքային ամբողջականության ու իշխանության և դիամդրության ճակատի դեմ իրականացված ոտնձգություն:
Խոսելով Իրանի ու Սիրիայի ամուր կապերի մասին, Ալի Աքբար Վելայաթին անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասել է. «Ամերիկացիներն իրենց չարամիտ քաղաքականությունը պարտադրում են աշխարհին, այդ թվում՝ Հարավային Ամերիկային, Եվրոպային ու Ասիային: Իսկ դրա հետևանքով, ԱՄՆ-ն համաշխարհային մակարդակով մեկուսացել է և դա ապացուցում է Վաշինգտոնի թուլությունը»:
Վելայաթին հավելել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն այսպիսով փորձում է կոծկել իր ներքին և միջազգային խնդիրները և Սիրոնիստական ռեժիմի հանցագործություններն ու խնդիրները: