Բրազիլան ձգտում է Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը
Իրանում Բրազիլիայի դեսպանը նշել է. «Բրազիլիան ձգտում է Իրանի հետ բազմակղմանի հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:
Իրանում Բրազիլիայի դեսպան Ռոդրիգո դե Ազերեդո Սանտոսը, Իրանի իսլամական խորհրդարանում հերաների ներկայացուցիչ Սիամաք Մարե Սեդղի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, ասել է. «Բրազիլիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն է՝ ամրացնել ու ընդլայնել բոլոր երկրների, մասնավորապես՝ Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունները»:
Հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ Իրանն ու Բրազիլիան ունեն մշակութային նմանություններ, Սիամաք Մարե Սեդղը հավելել է. «Իրանն աշխարհի միակ իսլամական երկիրն է, որտեղ կրոնական փոքրամասնւյթունները խորհրդարանում ունեն ներկայացուցիչ և մասնակցում են բոլոր ներքին ու արտաքին հարցերի լուծմանը»:
Իրանի խորհրդարանում հրեաների ներկայացուցիչը, դատապարտելով Իրանի Պահապանների կորպուսի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի վերջին որոշումը, հավելել է. «Պահապանների կորպուսը միակ ուժն է, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում օգնել է ոչ միայն մուսուլմաններին, այլ նաև քրիստոնյաներին ու հրեանեին»: