Իրան. Սուդանի ժողովրդի օրինական պահանջները պետք է բավարարվեն
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Սուդանի ժողովրդի օրինական պահանջների իրագործման, երկրում արտաքին միջամտության բացակայության անհրաժեշտությունը, իշխանության խաղաղ անցումը և բռնության դադարեցումը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայեդ Աբբաս Մուսավին հավելել է, որ Սուդանի խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտ է իշխանության արագ փոխանցումը քաղաքացիներին եւ անցյալի չարաշահումների ուղղումը, որպես օրինակ նշելով, որ պետք է դադարեցնել Սուդանի զինվորների գործուղումը Եմեն՝ այդ երկրի ժողովրդին սպանելու համար:
Վերջին ամիսներին, Սուդանում տեղի ունեցող բողոքի ցույցերին զուգահեռ, ապրիլի 11-ին, այդ երկրի բանակը իրականացրեց հեղաշրջում, պաշտոնազրկելով գործող նախագահ Օմար Ալ-Բաշիրինին:
Օմար Ալ Բաշիրի հեռանալուց հետո, Սուդանի ժողովուրդը շարունակում է ցույցերը, երկրի իշխանությունը ռազմական խորհրդից ժողովրդին փոխանցելու համար: