Իրան. Սուդանի ժողովրդի օրինական պահանջները պետք է բավարարվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i106705-Իրան._Սուդանի_ժողովրդի_օրինական_պահանջները_պետք_է_բավարարվեն
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Սուդանի ժողովրդի օրինական պահանջների իրագործման, երկրում արտաքին միջամտության բացակայության անհրաժեշտությունը, իշխանության խաղաղ անցումը և բռնության դադարեցումը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2019 18:07 Asia/Tehran
  • Իրան. Սուդանի ժողովրդի օրինական պահանջները պետք է բավարարվեն

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Սուդանի ժողովրդի օրինական պահանջների իրագործման, երկրում արտաքին միջամտության բացակայության անհրաժեշտությունը, իշխանության խաղաղ անցումը և բռնության դադարեցումը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայեդ Աբբաս Մուսավին հավելել է, որ Սուդանի խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտ է իշխանության արագ փոխանցումը քաղաքացիներին եւ անցյալի չարաշահումների ուղղումը, որպես օրինակ նշելով, որ պետք է դադարեցնել Սուդանի զինվորների գործուղումը Եմեն՝ այդ երկրի ժողովրդին սպանելու համար:

Վերջին ամիսներին, Սուդանում տեղի ունեցող բողոքի ցույցերին զուգահեռ, ապրիլի 11-ին, այդ երկրի բանակը իրականացրեց հեղաշրջում, պաշտոնազրկելով գործող նախագահ Օմար Ալ-Բաշիրինին:

Օմար Ալ Բաշիրի հեռանալուց հետո, Սուդանի ժողովուրդը շարունակում է ցույցերը, երկրի իշխանությունը ռազմական խորհրդից ժողովրդին փոխանցելու համար: