Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը քննադատել է Եվրոպայի եռյակին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ներկայացված Instexի մեխանիզմը չի լուծում Իրան-Եվրոպա ֆինանսական եւ բանկային փոխանակումների խնդիրները:
Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն երկուշաբթի օրը Թեհրանում Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Տորե Հաթրեմի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ հաշվի առնելով որ ՀԳՀԾ-ի պահպանման համար Եվրոպայի կողմից ոչ մի գործնական քայլ չի արվել, Իրանում կասկածով են նայում այդ հարցին:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է, որ եվրոպական երկրները մեծ դերակատարություն ունեն միակողմանիության դեմ պայքարում, սակայն Եվրոպան այս երեւույթի դեմ որեւէ քայլ չի կատարում:
Ֆալահաթփիշեն, դատապարտելով Իրանի հեղափոխության Պահապանների կորպուսի անունը Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խումբ հայտարարելու քայլին, հավելել է, որ հեղափոխության պահապանների կորպուսը կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում եւ ԱՄՆ-ի գործողությունները կարող են վտանգել տարածաշրջանի անվտանգությունը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Տորե Հաթրեմն ասել է, որ Իրանը տարածաշրջանի կորևոր ուժն է և տարածաշրջանի հարցերի լուծման համար պետք է բանակցել Իրանի հետ: Նա հավելել է, որ Եվրոպան ու Իրանը նույնպես պետք է բանակցեն երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նա ասել է, որ Նորվեգիան միշտ հովանավորել է ՀԳՀԾ-ն և դա լավ համաձայնություն է: