Իրան.«Եվրամիությունը շրջակա միջավայրի ոլորտում չպետք է ենթարկվի Թրամփի բռնի քայլերին»
(last modified Mon, 13 May 2019 15:19:04 GMT )
Մայիս 13, 2019 19:49 Asia/Tehran
  • Իրան.«Եվրամիությունը շրջակա միջավայրի ոլորտում չպետք է  ենթարկվի Թրամփի բռնի քայլերին»

Քննադատելով ԱՄՆ-ին՝ պլաստիկ թափոնների աղտոտվածության կրճատման վերաբերյալ գլոբալ կոնսենսուսին չմիանալու համար, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Եվրամիության երկրներին կոչ է արել չհանձնվել ԱՄՆ նախագահի բռնի քայլերին:

Թեհրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդրումի հետ հանդիպման ժամանակ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Իսա Քյալանթարին հավելել է.«Մի աշխարհում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատռում է բոլոր միջազգային համաձայնագրերը, եվրոպական երկրները չպետք է հանդուրժեն նման վերաբերմունքներ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի բռնի քայլերի դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությանը, Քյալանթարին հստակեցրել է.«Իրանի բազմահազարամյա պատմությունը ցույց է տալիս,որ իրանցիները երբեք ոտնձգիչ չեն եղել ,այլ մշտապես եղել են ահաբեկչության զոհ»:

Այդ հանդիպման ժամանակ,Թեհրանում Նորվեգիայի դեսպան  Լարս Նորդրումը, մտահոգություն հայտնելով աշխարհի շրջակա միջավայրի խնդիրների ու իրադարձությունների կապակցությամբ, ասել է.«Նորվեգիան ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի բոյկոտելու շրջակա միջավայրի տեխնոլոգիաները և համագործակցելու է Իրանի հետ»: