ԻԻՀ առաջնորդ.«Իսլամական երկրները պետք է դատապարտեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i108081-ԻԻՀ_առաջնորդ._Իսլամական_երկրները_պետք_է_դատապարտեն_Պաղեստինում_օկուպանտ_թշնամու_ոճրագործ_ներկայությունը
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական երկրները, միմյանց հակադրվելու փոխարեն, պետք է միավորվեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայության դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2019 13:18 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Իսլամական երկրները պետք է դատապարտեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայությունը»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական երկրները, միմյանց հակադրվելու փոխարեն, պետք է միավորվեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայության դեմ»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը  երկրի պաշտոնատար անձանց, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորել է Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասելով, որ Պաղեստինյան հարցը իսլամ աշխարհի գերխնդիրն է: Նա քննադատել է  մի շարք իսլամական երկրներին, որոնք աշխատում են   ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նպատակների ուղղությամբ:

Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենին հստակեցրել է.«Հակառակ որոշ արաբ հին առաջնորդների, որոնք համոզված էին,որ հրեաներին պետք է նետել ծովը, Իսլամական հանրապետության հայեցակետն այդպես չէ: Իրանը սկզբից կարևորել է Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունը, կանգնել է իմպերիալիստական աշխարհի դեմ և այսօր ևս շարունակում է իր դիմադրությունը»:

Հիշեցնելով,որ Պաղեստինի իշխանական համակարգի շրջանակի վերաբերյալ  այդ երկրի մուսուլման, քրիստոնյա ու հրեա բնակիչների և պաղեստինցի փախստականների կարծիքը հարցնելու Իսլամական հանրապետության առաջարկը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ռազմական, քաղաքական ու մշակութային ոլորտներում Պաղեստինի ժողովրդի պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բռնազավթիչները չեն հանձնվել այս ժողովրդի ձայնին»:

Սիոնիստական ռեժիմի հետ հաշտությանը և տարաձայնությունների սերմանմանը ձգտող որոշ իսլամական երկրներին  սխալ ճանապարհից հետ կանգնելու կոչ անելով, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ինչո՞ւ պետք է Լիբիայի նման իսլամական երկրում երկու խումբ հակադրվեն միմյանց ու արյուն հեղեն,կամ ինչո՞ւ իրեն իսլամական համարող մի երկիր  թշնամիների ցանկությամբ ռմբակոծի Եմենի ժողովրդին ու այդ երկրի ենթակառուցվածքները»:

Նշելով,որ Ֆեթր տոնի պատգամը իսլամական երկրների միասնությունն ու համերաշխությունն է, և  «մուսուլմանական ումմայի» վերականգնումը, գերապատիվ առաջնորդն ասել է.«Իսլամ աշխարհի այսօրվա խնդիրների կարգավորման ելքը Սուրբ Ղուրանի պահանջներին ենթարկվելն է և այս ոլորտում մուսուլման կրոնագետները,  հոգևորականներն ու մտավորականներն կրկնակի պարտականություն ունեն: