ԻԻՀ առաջնորդ.«Իսլամական երկրները պետք է դատապարտեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայությունը»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական երկրները, միմյանց հակադրվելու փոխարեն, պետք է միավորվեն Պաղեստինում օկուպանտ թշնամու ոճրագործ ներկայության դեմ»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը երկրի պաշտոնատար անձանց, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորել է Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասելով, որ Պաղեստինյան հարցը իսլամ աշխարհի գերխնդիրն է: Նա քննադատել է մի շարք իսլամական երկրներին, որոնք աշխատում են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նպատակների ուղղությամբ:
Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենին հստակեցրել է.«Հակառակ որոշ արաբ հին առաջնորդների, որոնք համոզված էին,որ հրեաներին պետք է նետել ծովը, Իսլամական հանրապետության հայեցակետն այդպես չէ: Իրանը սկզբից կարևորել է Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունը, կանգնել է իմպերիալիստական աշխարհի դեմ և այսօր ևս շարունակում է իր դիմադրությունը»:
Հիշեցնելով,որ Պաղեստինի իշխանական համակարգի շրջանակի վերաբերյալ այդ երկրի մուսուլման, քրիստոնյա ու հրեա բնակիչների և պաղեստինցի փախստականների կարծիքը հարցնելու Իսլամական հանրապետության առաջարկը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ռազմական, քաղաքական ու մշակութային ոլորտներում Պաղեստինի ժողովրդի պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բռնազավթիչները չեն հանձնվել այս ժողովրդի ձայնին»:
Սիոնիստական ռեժիմի հետ հաշտությանը և տարաձայնությունների սերմանմանը ձգտող որոշ իսլամական երկրներին սխալ ճանապարհից հետ կանգնելու կոչ անելով, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ինչո՞ւ պետք է Լիբիայի նման իսլամական երկրում երկու խումբ հակադրվեն միմյանց ու արյուն հեղեն,կամ ինչո՞ւ իրեն իսլամական համարող մի երկիր թշնամիների ցանկությամբ ռմբակոծի Եմենի ժողովրդին ու այդ երկրի ենթակառուցվածքները»:
Նշելով,որ Ֆեթր տոնի պատգամը իսլամական երկրների միասնությունն ու համերաշխությունն է, և «մուսուլմանական ումմայի» վերականգնումը, գերապատիվ առաջնորդն ասել է.«Իսլամ աշխարհի այսօրվա խնդիրների կարգավորման ելքը Սուրբ Ղուրանի պահանջներին ենթարկվելն է և այս ոլորտում մուսուլման կրոնագետները, հոգևորականներն ու մտավորականներն կրկնակի պարտականություն ունեն: