Իրանի հզոր հաղթանակը 2019թ. վոլեյբոլի ազգերի լիգայում
https://parstoday.ir/hy/news/iran-i108218-Իրանի_հզոր_հաղթանակը_2019թ._վոլեյբոլի_ազգերի_լիգայում
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը վոլեյբոլի ազգերի լիգայի մրցաշարում, 3-0 հաշվով հաղթել է Ճապոնիայի հավաքականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 13:45 Asia/Tehran
  • Իրանի հզոր հաղթանակը 2019թ. վոլեյբոլի ազգերի լիգայում

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը վոլեյբոլի ազգերի լիգայի մրցաշարում, 3-0 հաշվով հաղթել է Ճապոնիայի հավաքականին:

Կիրակի օրը, վոլեյբոլի ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ շաբաթվա ընթացքում իրենց վերջին խաղում, Իրանի և Ճապոնիայի ազգային հավաքականները Տոկիոյում խաղադաշտ են դուրս եկել:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը հինգ հաղթանակ տանելով Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Արգենտինայի և Ճապոնիայի հավաքականների դիմաց, 16 միավորով կանգնել է մրցությունների երկրորդ աղյուսակում: Իրանի հավաքականը մեկ խաղ է զիջել Բրազիլիայի հավաքականին:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն ազգերի լիգայի մրցաշարի երրորդ շաբաթվա ընթացքում, հունիսի 14-ին հյուրընկալել է Կանադայի հավաքականին:

2019թ. վոլեյբոլի ազգերի լիգան ընթանում է 16 հավաքականների ներկայությամբ: