Զարիֆ.«Ամերիկացիներն ամեն օր հակաքարոզչություն են իրականացնում և ատելություն տածում Իրանի հանդեպ»
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կառավարության տնտեսական պատերազմին ու ահաբեկչությանն Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ամերիկացիներն ամեն օր հակաքարոզչություն են իրականացնում և ատելություն տածում Իրանի հանդեպ»:
Թեհրանում Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման առաջին փուլում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.-«Իրանն այս ծանր պայմաններում, իր ժողովրդի բարեկեցության ու հարմարավետության համար ելքեր կգտնի, այդ թվում վերանայի իր բյուջեն և ֆինանսական քաղաքականություններն առանց հենվելու նավթի վրա»:
Անդրադառնալով Իրան-Ճապոնիա վաղեմի հարաբերություններին, և երկու երկրի 90-ամյա դիվանագիտական կապերին, Զարիֆը հստակեցրել է.«Ճապոնիան քաղաքա-տնտեսական ու մշակութային ոլորտներում Իրանի լավ բարեկամն ու գործընկերն է»:
Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն ևս այդ հանդիպման ժամանակ, նշելով,որ Իրանը կարևոր երկիր է տարածաշրջանում, ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանում որքան քիչ լինի լարվածությունը, բոլորի օգտին կլինի»: