Հյուսիսային Կովկասի հնարավորությունները Իրան-Ռուսաստան առևտրա-մշակութային հարաբերությունների զարգացման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i108452-Հյուսիսային_Կովկասի_հնարավորությունները_Իրան_Ռուսաստան_առևտրա_մշակութային_հարաբերությունների_զարգացման_համար
ԻԻՀ էներգետիկայի նախարարն ասել է.«Հյուսիսային Կովկասն անհրաժեշտ ռեսուրսներ ունենալով, կարևոր դերակատարություն ունի Իրան-Ռուսաստան առևտրի, գիտության և մշակութային հարաբերությունների զարգացման գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 11:54 Asia/Tehran
  • Հյուսիսային Կովկասի հնարավորությունները Իրան-Ռուսաստան առևտրա-մշակութային հարաբերությունների զարգացման համար

ԻԻՀ էներգետիկայի նախարարն ասել է.«Հյուսիսային Կովկասն անհրաժեշտ ռեսուրսներ ունենալով, կարևոր դերակատարություն ունի Իրան-Ռուսաստան առևտրի, գիտության և մշակութային հարաբերությունների զարգացման գործում»:

Կիրակի օրը, Թեհրանում, Իրանի և Հյուսիսային Կովկասի առևտրային ու մշակութային համագործակցությունների երկրորդ համագումարի բացման հանդիսության ժամանակ, անդրադառնալով տնտեսական տարբեր բաժիններում կողմերի պոնտենցիալներին, Ռեզա Արդաքանյանն ասել է.«Զբոսաշրջային վիզաների չեղարկումը կարող է նպաստել այս համագործակցությունների ընդլայնմանը»:

Նշելով, որ հյուսիս-հարավ միջանցքը լավ առիթ է երկու երկրի համագործակցությունների ընդլայնման համար, Իրանի էներգետիկայի նախարարն ասել է.«Իրանի ռելսային կապը է նպաստել Իրան-Ռուսաստան համագործակցությունների առավել ընդլայնմանը և հույս ունենք, որ Ռաշթ-Անկարա ռելսային գծի միանալով կատարելագործվելու է Իրան-Ռուսաստան վերջնական օղակը և ընդլայնվելու են երկու երկրի առևտրային հարաբերությունները»:

Անդրառանալով գյուղատնտեսության ոլորտում Իրան-Ռուսաստան համագործակցությունների ընդլայնմանը, նախարարն ասել է.«Իրանի էլեկտրաէներգիայի ցանցի Ռուսաստանին միանալը  երկու երկրի առևտրային հարաբերությունների այլ ոլորտներից է և այդ միացումը տեղի է ունենալու շուտով՝ Հայաստանի և Տաջիկստանի ճանապարհով»:

ՌԴ Հյուսիսային Կովկասի նախարար՝ Սերգեյ Չեբաթարևը հույս է հայտնել, որ երեք անգամ կավելանա կողմերի առևտրափոխանակումների ծավալը: Նա նշել է, որ 2018թ. Իրան-Ռուսաստան առևտրափոխանակումները կազմել են մեկ միլիարդ 800 միլիոն դոլար, ինչը 2017թ. համեմատությամբ երկու տոկոս աճ է արձանագրել:

Նա նշել է, որ Իրան-Հյուսիսային Կովկաս առևտրային ու մշակութային համագործակցությունների համագումարում ստորագրվել են տասնյակ պայմանագրեր ու համաձայնագրեր: