Գիտության արտադրության տեսակետից Իրանն առաջին տեղն է զբաղեցնում Միջին Արևելքում
https://parstoday.ir/hy/news/iran-i108940-Գիտության_արտադրության_տեսակետից_Իրանն_առաջին_տեղն_է_զբաղեցնում_Միջին_Արևելքում
SCImago տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, գիտական արտադրանքների տեսակետից, 2018թ. Իրանն առաջին տեղն է զբաղեցրել Արևմտյան Ասիայի երկրների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 07:51 Asia/Tehran
  • Գիտության արտադրության տեսակետից Իրանն առաջին  տեղն է զբաղեցնում Միջին Արևելքում

SCImago տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, գիտական արտադրանքների տեսակետից, 2018թ. Իրանն առաջին տեղն է զբաղեցրել Արևմտյան Ասիայի երկրների միջև:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Սայմագո»-ի տվյալներով, 2018թ. իրանցի գիտնականնրը 60268 գիտական հոդված են հրապարակել, որոնցից 54915-ին կարելի է հղում կատարել:

Թուրքիան 15 հազար հոդված պակաս ունենալով, այդ տեսանկյունից երկրորդ տեղն է զբաղեցրել:

Աշխարհի 155 երկրների շարքում, գիտական արտադրանքների առումով, Իրանը 16-րդ տեղում է կանգնած: ԱՄՆ-ը, Չինաստանն ու Բրիտանիան, գիտական արտադրանքների տեսակետից առաջին, երկրորդ և երրորդ տեղերն իրենց են հատկացրել:

SCImago համալսարանների ու գիիտահետազոտական կենտրոնների տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի առումով առաջատար կենտրոններից է համարվում: