Զարիֆ. Իրանը չի խախտել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i109009-Զարիֆ._Իրանը_չի_խախտել_ՀԳՀԾ_ն
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալի մեծացումը համապատասխանում է ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2019 05:36 Asia/Tehran
  •  Զարիֆ. Իրանը չի խախտել ՀԳՀԾ-ն

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալի մեծացումը համապատասխանում է ՀԳՀԾ-ին:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը համացանցում անդրադառնալով ուրանի հարստացման 300 կիլոգրամի սահմանն անցնելուն, գրել է. «ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանն իրավունք ունի իրագործել այդ կետը»:  

Անդրադառնալով եվրոպական երկրներին ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերն ապահովելու համար Թեհրանի կողմից տրված մի քանի շաբաթ ժամկետին, Զարիֆը հայտարարել է. «Եթե եվրոպական երկրները կատարեն իրենց հանձնաությունները, մենք նույնպես կփոխենք մեր ուղին»: