Զարիֆ. Իրանը իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i109069-Զարիֆ._Իրանը_իր_ուզած_մակարդակով_կհարստացնի_ուրանը
Իրանի արտգործնախարարը պատասխանելով Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարություններին ասել է, որ Իրանն իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 13:11 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը

Իրանի արտգործնախարարը պատասխանելով Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարություններին ասել է, որ Իրանն իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն հակադարձելով ուրանի հարստացումն ավելացնելու Իրանի քայլն,  միջազգային իրավունքին և ՀԳՀԾ-ին հակասող հայտարարությամբ ասել են, որ Իրաննն իրավունք չունի ուրան հարստացնել:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թրամփը նախ պետք է դադարեցնի անօրինական պատժամիջոցները Իրանի դեմ, ապա որոշի Իրանի ուրանի հարստացման մակարդակը:

Զարիֆը նաեւ ՀԳՀԾ-ի  շրջանակում եվրոպայի 11 պարտավորությունների մասին հայտարարել է, որ այս 11 պարտավորությունները ներառում են Իրանի նավթի վաճառքը, Իրանի նավթի եկամուտի վերադարձը, Իրանում ներդրումներ անելը, տրանսպորտային հարցերը, ավիացիան և նավարկությունը: 

Իրանի արտգործնախարարը նշել է, որ INSTEX-ի պարտավորություններից ոչ մեկը չի իրականացել: Նա հստակեցրել է, որ INSTEX-ը ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի 11 պարտավորությունների իրականացման սկիզբն է: