Ռոհանի.«Եթե Միացյալ Նահանգները վախենում է կրակից, ապա թող չվառի այն»
https://parstoday.ir/hy/news/iran-i109074-Ռոհանի._Եթե_Միացյալ_Նահանգները_վախենում_է_կրակից_ապա_թող_չվառի_այն
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բխում է բոլոր ժողովուրդների , տարածաշրջանի ու աշխարհի շահերից, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եթե Միացյալ Նահանգները վախենում է կրակից, ապա թող չվառի այն և հարգի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 14:39 Asia/Tehran
  • Ռոհանի.«Եթե Միացյալ Նահանգները վախենում է կրակից, ապա թող չվառի այն»

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բխում է բոլոր ժողովուրդների , տարածաշրջանի ու աշխարհի շահերից, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եթե Միացյալ Նահանգները վախենում է կրակից, ապա թող չվառի այն և հարգի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումը»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարությանն, առ այն որ Իրանը կրակի հետ է խաղում, Հասան Ռոհանին հավելել է.«Ամերիկացիներն արդեն մեկ տարի է, որ տարածաշրջանում սկսել են  կրակի հետ խաղ անել: Այն դեպքում երբ իրենք  միլիտարիստական քայլեր են իրականացնում, հայտարարում են, որ կրակի հետ խաղալը վտանգավոր է»:

Նշելով, որ միջուկային գործարքը կնքած մյուս երկրներն Իրանին հորդորում են մնալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում, Ռոհանին հստակեցրել է.«Եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը իրենց պարտավորությունները չկատարեն, ապա Իսլամական հանրապետությունն ինչպես ավելի վաղ հայտարարել է, եվրոպական երկրներին տրամադրած  60-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, կկատարի  հաջորդ քայլերը»:

Քննադատելով ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկստանդարտ վերաբերմունքը, Ռոհանին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ն լավ համաձայնություն է, ապա ինչու Եվրոպան ու Միացյալ Նահանգները չեն կատարում իրենց պարտավորությունները և եթե վատ համաձայնություն է, ապա ինչու երբ Իրանը պատրաստվում  է դադարեցնել իր պարտավորությունների մի մասի կատարումն աղմուկ են բարձրանում աշխարհով մեկ»: 

Անդրադառնալով 1988 թվականի հուլիսի 3-ին ամերիկյան Վինսենս ռազմանավի կողմից  Իրանի մարդատար ինքնաթիռի վրա իրականացված հարձակման տարելիցին, Ռոհանին ասել է.«Իրանի մարդատար ինքնաթիռի վրա հարձակումը ցույց տվեց,որ հանցագործությունը հեշտ է ամերիկացիների համար»: